Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի
copy image url

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի

Արտաքին 2 տարի առաջ - 19:35 06-02-2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։

Նախկինում գերատեսչությունը հայտնել էր 1121 զոհի մասին:

«Այս պահին զոհերի թիվը 1498 է, կա 8533 վիրավոր, իսկ ավերված շենքերի թիվը 2834 է»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Սեզերը։