Քարերն ընկել են սեփական տան  վրա, ընտանիքը՝ մնացել անտուն 

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 18:37 27-03-2025
Ախթալայի այսպես կոչված «Բարիտ» թաղամասի սեփական տներից մեկի բնակիչները երկու օր առաջ գիշերվա կեսին քարերի դղրդյուն են լսել, արթնացել ու տեսել, որ հսկայական քարերն ընկել են հենց իրենց տան գլխին:

Տունը բաղկացած է երկու մասից, քարն ընկել է այն հատվածում, որտեղ բնակվում է 94-ամյա տատիկը, որը բարեբախտաբար տանը չի եղել, հիվանդության պատճառով գիշերել է բարեկամների տանը:

Դեպքից հետո ե՛ւ տատիկը, ե՛ւ անվնաս մնացած հատվածում ապրող 4-հոգանոց ընտանիքը տուն վերադառնալ չեն պատրաստվում: Կախված քարերը տեսնում ու վախենում են: Քարաթափումից օրեր են անցել, տեղական իշխանությունները չեն արձագանքել: Տունը անմիջապես գտնվում է քարալանջերի հարեւանությամբ, սակայն ասում են՝ տասնամյակներ շարունակ քարաթափումներ են եղել, համենայնդեպս նման չափերի քարեր:

Թեհմինե Սահակյանը ընտանիքի հարսն է, ասում է՝ սկեսուր-սկեսրայրը, երկու անչափահաս երեխաներն ու նաեւ տատիկը առայժմ ապրում են իրենց բնակարանում, սակայն թե հետագայում որտեղ են ապրելու, ինչ են անելու, առայժմ չգիտեն:

Մանրամասները՝ տեսանյութում: