Ուղիղ եթեր
Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»
copy image url

Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»

Ներքին Միտք 3 ժամ առաջ - 18:38 21-04-2025
Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, որ հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր», դա նույնպես (վերաբերական/փափուկ) ուժի կիրառման շարունակություն է Ադրբեջանի և իր հայաստանյան արբանյակների կողմից՝ ուղղված հայկական ազգային-քաղաքական ինքնության և ինքնա/աշխարհաընկալման վերափոխմանը՝ ըստ Ադրբեջանի նախասիրության և շահերի։

Ըստ բրիտանացի գիտնական Սթիվեն Լյուքսի, ուժի կիրառման/բանեցման գերագույն մակարդակն է, երբ Ա երկիրը կարողանում է ազդել, վերակառուցել և սահմանել Բ երկրի հանրության նախապատվությունները, ցանկություններն ու մտքերն այնպես, որ Բ երկիրը սկսի ցուցադրել այնպիսի վարքագիծ, որը բխում է Ա երկրի շահերից, սակայն լինել ի վնաս հենց Բ երկրի շահերին, բայց դա ներքին և արտաքին քարոզչության շնորհիվ ներկայացվի որպես միակ, ռացիոնալ տարբերակ։

Այս կապակցությամբ, ըստ գիտնականի, Ա երկրի վերաբերական ուժի կիրառման գերագույն մակարդակ է նաև Բ երկրի հանրային մտքում հակազդեցության և անարդարության բողոքի կանխումը՝ ներազդելով Բ պետության հանրության վրա այնպես, որ նրա ընկալումները, մտածելակերպն ու նախապատվությունները ձևավորվեն իրողության հետ հաշտվելու և դրան այլընտրանք չտեսնելու մեջ։ Այսինքն, Ա պետության կողմից Բ պետության հանրության մոտ առաջացող ռեակցիաների և ռեֆլեկսիաների կառավարում ու ուղղորդում՝ ի նպաստ Ա պետության ցանկությունների և շահերի։

Գիտնականն այս վարքագծային պարադիգման հայեցակարգայնացնում է որպես Բ պետության Ա-ի համար ցանկալի non-decision-making-ով, այսինքն Բ-ի որևէ բան չանելով, որը կարող է ընկալվել որպես Ա-ի վերառական ուժի կիրառման հանդեպ դիմադրության փորձ»։

Ամենից շատ դիտված