Ամուսինս ու տղաս զոհվել են, ես էլ մնացել եմ անտուն. Արցախից տեղահանված

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:24 28-09-2023
«Ամուսինս զոհվել ա, տղաս զոհվել ա, ես արդեն քանի տարի է՝ մնացել եմ մենակ։ Էդքան պայքարեցինք, բայց ի՞նչ, լյոխ մնաց Ադրբեջանին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված Կամելիա Առուստամյանը։

Արցախցի կինը պատմեց, որ ամուսինը արցախյան առաջին պատերազմում է զոհվել, որդին՝ 44-օրյա պատերազմում։

Տիկին Կամելիան Արցախից դուրս է եկել ընդամենը մի պարկ հագուստով, նա հավատում է, որ մի օր անպայման վերադառնալու է իր Ստեփանակերտի տունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի