Էս երկրում բոլորի հանդեպ է քաղաքական հետապնդում, ոչ միայն Սերժ Սարգսյանի. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 59 րոպե առաջ - 22:30 21-04-2025
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Հայաստանի երրորդ նախագահին Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։

Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանն արդարացրել էր Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռը չեղարկվել է։ Սա քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա քաղաքական հետապնդում է, որոշներն էլ դժվարացան պատասխանել։ «Ես նման հարցի չեմ ուզում պատասխանել»,- ասաց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ դա քաղաքական հետապնդում է։ «Իհարկե քաղաքական հետապնդում է։ Էս երկրում բոլորն են քաղաքական հետապնդման ենթարկվում, նույնիսկ երկրից դուրս»,-ասաց նա։

«Ես չգիտեմ, իրավաբաններին հարցրեք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` բոլոր հանցագործները պիտի դատվեն։ «Իրան պիտի դատեն ու ոչ միայն իրան, բոլոր հանցագործներին»,- նշեց նա։

Մանրամասները`տեսանյութում։