Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում չկա ժողովրդավարություն, կա թագավորի չափ լիազորություններ և 0 պատասխանատվություն ունեցող անձի կառավարում
Հայաստանում ժողովրդավարություն չկա, կա ժողովրդավարության քողով ծածկած ավտորիտարիզմ։ Գործադիր իշխանությունը հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իր իսկ խոսքերով՝ հրահանգում է դատավորներին, վերահսկում է դատական իշխանությանը, երբ կամենում, փակում է դատարանների դռները, վերահսկում է խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի խորհրդարանը։
Այսինքն՝ խախտված է իշխանության երեք ճյուղերի տարանջատման սկզբունքը։ Համայնքապետարանները օրենքով անկախ լինելով գործադիրից, փաստացի գտնվում են վարչապետի և կառավարությանենթակայության ներքո։
Բանը հասել է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ընտրված համայնքապետերին արգելել է դրամական օգնություն ցուցաբերել համայնքների սոցիալապես անապահովներին, հրահանգել է կիսով չափ կրճատել ծառայողական ավտոմեքենաների քանակը, երբ իր ավտոշարասյան թանկ ավտոմեքենաների քանակը ավել է լինում 30-ից։
Նիկոլ Փաշինյանն ունի թագավորի մեծ լիազորություններ, սակայն զգում է 0 պատասխանատվություն Հայաստանում տիրող մեծ ճգնաժամի, երկրի անվտանգության տապալման համար։
Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն կործանել են Հայաստանի ներկան, ուրացել հերոսական անցյալը, հիմա էլ ակնապատում են երկրի ապագան։Իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը, գործիչները վաղուց պետք է կազմած լինեին Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու ճանապարհային քարտեզ, գործողությունների ծրագիր, սակայն արտերկրի կենտրոններից ընդդիմադիրների մեծ կախվածությունը, Հայաստանի ճակատագրի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու գործում նրանց երկչոտությունը, անձնական մեծ ամբիցիաները խոչընդոտել են այդ գործին»։