ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ժամանակին շատ հեշտ էր խոսել մեր հերոսների, նրանց անցած ճանապարհի, սխրանքների ու գաղափարների մասին:
Մենք նրանցից ժառանգած իրողությունների և հաղթանակների շրջափուլում էինք, որտեղ հայի համար արժանապատիվ ապրելու ու պաշտպանված զգալու մշտական զգացում կար:
Հիմա դժվար է խոսել նրանց մասին. մսխված հայրենիք, պարտադրվող պարտություն, թշնամու առաջ խոնարհված խայտառակ պատկեր:
Այնուամենայնիվ պատմությունը միշտ էլ շրջադարձերի և բեկման հնարավորություն ստեղծում է. պետք է օգտվել պատմական շանսից և հաջողություններն ու հաղթանակները վերադարձնել իրական տերերին:
Թաթուլ Կրպեյանը 60»։