Երևանում՝ սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու դին. նա սանդուղքից վայր է ընկել. shamshyan.com
copy image url

Երևանում՝ սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու դին. նա սանդուղքից վայր է ընկել. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 20:12 08-01-2025
Երեկ՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա:

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:

Նշված փողոցի տներից մեկի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Կիմա Ղ.-ի դին:

Տարածքը սահմանազատել են պարեկներ Սևակ Միրզախանյանն ու Հրաչ Գևորգյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան տանիքից սանդուղքով իջնելիս վայր է ընկել և տեղում մահացել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ՝ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված