Աճուրդի է հանվել Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը
copy image url

Աճուրդի է հանվել Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը

Ավելին 1 ժամ առաջ - 23:48 21-04-2025
Սանկտ Պետերբուրգում աճուրդի է հանվել հանգուցյալ ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը, որի մեկնարկային գինը սահմանվել է 100 հազար ռուբլի։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկու սովետական տիպի արտասահմանյան անձնագիրը՝ իր ինքնագրով և մուտքի թույլտվություններով հանդերձ: ՌԴ սահմանապահ ծառայության նշումները... Լրացված է: Ընդհանուր առմամբ՝ լավ վիճակում»,- նշված է աճուրդի գրացանկում։

Փաստաթուղթը Ժիրինովսկուն հինգ տարով տրվել է 1992 թվականի հոկտեմբերի 19-ին։

Աճուրդը կանցկացվի ապրիլի 27-ին։