Եվրամիությունը պաշտոնապես թույլատրել է Apple-ին վաճառել iPhone-ներ՝ առանց այն փոքր անցքի, որտեղ մարդիկ լարը մտցնում են, որպեսզի հեռախոսը լիցքավորվի։ Այս մասին գրում է CNET-ը։
Նոր սերնդի սմարթֆոնը հնարավոր է լիցքավորել միայն անլար լիցքավորիչով, որը կոչվում է MagSafe, իսկ լուսանկարները, տեսանյութերը կամ ֆայլերը կփոխանցվեն միայն ինտերնետով՝ cloud-ի միջոցով։
Apple-ը հնարավոր է համարում, որ հենց iPhone 17-ը դառնա առաջին նման մոդելը, որը կլիցքավորվի անլար տարբերակով։ Լիցքավորիչը հավանաբար կվաճառվի առանձին՝ մոտ 50 դոլարով։