Apple-ը մտադիր է կրճատել iPhone-ների արտադրությունը՝ չիպերի սղության պատճառով. Bloomberg
copy image url

Apple-ը մտադիր է կրճատել iPhone-ների արտադրությունը՝ չիպերի սղության պատճառով. Bloomberg

Արտաքին 3 տարի առաջ - 11:49 13-10-2021

Apple-ը, ամենայն հավանականությամբ, 2021թ.-ին կկրճատի iPhone 13-ների արտադրական թիրախները ամբողջ 10 միլիոն միավորով՝ չիպերի շարունակվող անբավարարության պատճառով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով:

«Ընկերությունը նախատեսում էր iPhone-ի 90 միլիոն նոր մոդել արտադրել տարվա վերջին եռամսյակում, սակայն այժմ արտադրող գործընկերներին տեղեկացնում է, որ ընդհանուր ծավալն ավելի փոքր կլինի, քանի որ Broadcom Inc.-ը և Texas Instruments Inc.-ը ամեն կերպ փորձում են բավարար քանակությամբ բաղադրիչներ մատակարարել»,- հաղորդում են աղբյուրները:

Sony-ի ընկերությունը ծրագրում է չիպերի անբավարարության հարցը լուծել Ճապոնիայի արևմուտքում, Թայվանում չիպերի աշխարհի ամենախոշոր մատակարար TSMC-ի հետ, համատեղ գործարան կառուցելով: Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 800 միլիարդ իեն ​​(մոտ 7 միլիարդ դոլար): Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ծածկել այդ գումարի մինչև կեսը:

Ամենից շատ դիտված