Apple-ը մեկնաբանել է iPhone 13-ի ցածրորակ լուսանկարները
copy image url

Apple-ը մեկնաբանել է iPhone 13-ի ցածրորակ լուսանկարները

Արտաքին 3 տարի առաջ - 13:04 27-09-2021

Apple ընկերությունը մեկնաբանել է iPhone 13-ով արվող լուսանկարներում սև քառակուսիների տեսքով արտեֆակտների ի հայտ գալը, հաղորդում է MyDrivers կայքը: Ընկերությունից հայտնել են, որ ոչ ոք չի դիմել աջակցության ծառայություն՝ նոր սմարթֆոններով արված լուսանկարների «կոտրման» փաստով:

Անցած հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ iPhone 13-ով արված լուսանկարներում ի հայտ են գալիս արտեֆակտներ, որոնք նկարահանման պահին չեն երևում: Միայն լուսանկարը պահպանելուց հետո է հնարավոր տեսնել տարբեր չափերի պատահականորեն ստեղծված քառակուսիները: Բացի այդ, որոշ օգտատերեր հայտնել են iPhone 13-ով արված լուսանկարներում գույնի խորության հետ կապված խնդիրների մասին:

Ցածրորակ լուսանկարների պատճառը դեռ չի պարզվել: Եթե ​​դա ծրագրային բնույթ ունենա, Apple-ը կկարողանա խնդիրը լուծել iOS-ի ապագա թարմացումներում: Դեռևս հայտնի չէ, արդյոք Apple-ը կփոխարինի տուժած օգտատերերի սմարթֆոնները, եթե պարզվի, որ խնդիրը սարքավորման մեջ է:

Ամենից շատ դիտված