IPhone-ի նոր շարքի շնորհանդեսից հետո ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերի արժեքը որոշ չափով արագացրել է անկման տեմպը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ հղում անելով աճուրդի տվյալներին:
Այսպիսով՝ ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 1.2%-ով և կազմել 147.76 դոլար: Մինչ շնորհանդեսը դրանց արժեքը միջինում նվազել է 0.7%-ով և հասել 148.6 դոլարի:
Երեքշաբթի Apple-ն իր ամենամյա թողարկման ժամանակ ներկայացրել է վերջին սմարթֆոնները՝ iPhone 13, iPhone 13 mini, iPhone 13 Pro և iPhone 13 Pro Max, A13 Bionic պրոցեսորով iPad: Ընկերությունը ցուցադրել է նաև Apple-ի այլ սարքեր՝ AirPods, նոր սերնդի Apple Watch Series 7 խելացի ժամացույցներ և նոր iPad mini:
IPhone 13 Pro-ի գները սկսվում են 999 դոլարից, իսկ Pro Max-ինը՝ 1099 դոլարից: