Ալավերդի խոշորացած համայնքի Կարմիր Աղեկի բնակավայրը համայնքի թերևս ամենափոքր բնակավայրն է: Առանց այդ էլ փոքրաթիվ բնակչությունը տարեցտարի պակասում է:
Գյուղում հատկապես վերջին երկու տարիներին ծնելիության մակարդակը շատ է նվազել, դպրոցում առաջիկա ուսումնական տարում առաջին դասարանցի չեն ունենա:
Պատճառները մի քանիսն են. գյուղական կենցաղի խնդիրներ, հողագործության պակաս եկամտաբերություն և այլն: Պակաս կարևոր չէ նաև չնորոգված ճանապարհը:
Օձունի ենթաշրջանի բոլոր գյուղեր տանող ճանապարհները ասֆալտապատվել են՝ բացառությամբ Արդվիի ու Կարմիր Աղեկիի: Գյուղացիները ճանապարհ են ուզում:
Մանրամասները՝ տեսանյութում: