10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ,  3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
copy image url

10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Ներքին 1 ժամ առաջ - 22:00 21-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա կնոջ՝ Քրիստինե Համբարձումյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերը։

Նշենք՝ Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ-ական է, ներկայումս նա կուսակցության Մասիսի շրջանային խորհրդին նախագահն է։ Համբարձումյանը Մասիսը ղեկավարում է 2016 թվականից, իսկ 2021 թվականին վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում։

Որպես անշարժ գույք՝ Դավիթ Համբարձումյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 հողամաս և 1 հասարակական նշանակության շինություն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ հողամաս և նորակառույց շինություն՝ Արարատի մարզի Դաշտավան գյուղում, որոնք ձեռք է բերել 2000-2013 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Համբարձումյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության HONDA մակնիշի բեռնամարդատար ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2020 թվականի մայիսի 10-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Մասիսի համայնքապետի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 5 մլն 424․830 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 250 հազար դրամ, 3000 եվրո և 1150 դոլար, տարեվերջին՝ 500 հազար դրամ, 3500 դոլար և 1800 եվրո։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 8 մլն 516․292 դրամ, որից 5 մլն 516․292 դրամը Մասիսի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 3 մլն դրամը՝ ԱՄԻՕ բանկից ստացված այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 392․578 դրամ։

Համբարձումյանն իր եկամուտներից 4 մլն 500 հազար դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ծախսերին։

Համայնքապետի կինը՝ Քրիստինե Հակոբյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 3 առանձնատուն, միանձնյա սեփականությամբ 1-ական բնակարան և հողամաս՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում, որոնք ձեռք է բերել 2015-2017 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Վերջինս հայտարարագրել է 30 հազար դրամ արժեքով արժեթղթեր, որոնք ձեռք է բերել 2014 թվականի ապրիլի 15-ին, իսկ գործարքի մյուս կողմը Բաբկեն Հրայրյանն է։ Տարեվերջին այս արժեթղթերը պահպանվել են։

Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2500 եվրո, տարեվերջին՝ 25․11։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 200 հազար դրամ, տարեվերջին՝ 800 հազար դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 221․200 դրամ, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած այլ եկամուտն է։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:18 Տասնյակ հասցեներում ջուր չի լինի ապրիլի 22-ին և 23-ին
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»