ԱԺ-ում ծեծուջարդ էր, Քոչարյանը չի պատժվի, ՔՊ-ն էլի փախավ, Փաշինյանի շնորհավորանքը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 20:49 22-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 22-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Ազգային ժողովում կրքերը թեժացան, պատգամավորների միջև քաշքշուկ ու ծեծուջարդ սկսվեց։ Նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, դիմելով Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց. «Ամեն ելույթից հետո որ թողնում դուրս եք գնում պարոն Մանուկյան ո՞ւր եք գնում, ծխելու՞: Ենթադրում եմ ձեր ելույթները ձեզ էլ են ծխեցնում: Որտե՞ղ եք ծխում պարոն Մանուկյան, դուք ծխո՞ւմ եք ԱԺ շենքի տարածքում, արգելված տեղո՞ւմ եք ծխում, պարոն Մանուկյան»: Գեղամ Մանուկյանը տեղից հայտարարեց՝ ոստիկանություն կանչեք: Միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հայտարարեց. «Ես չգիտեմ՝ դուք պռոստը ում հետ եք ծխում, ես կյանքում ծխած չկամ: Ձերը լեզվամտածելակերպ ա, ոստիկանություն դիմելու մեջ վատ բան կա՞»: Այս ամենից հետո ԱԺ-ում քաշքշոց սկսվեց, Ալեն Սիմոնյանն էլ հանձնարարեց հեռարձակումը անջատել և ընդմիջում հայտարարեց։ Անուհետև ՊՊԾ ծառայողները մտան ԱԺ նսիտերի դահլիճ:

Երբ նիստի հեռարձակում վերականգնվեց, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե դաշնակցականներով ներքին վեճ ունեն, «Հայաստան» դաշինքի մյուս անդամններն էլ «պլեն» են ընկել: «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքում էին, ապա Արծվիկ Մինասյանը ձայնի իրավունք խնդրեց: «Չեք կարող խոսել, տեղից անընդհատ խոսում եք: Դու-ով խոսա, կանգնած մնա, խի ես նստում, մնացեք օրենքով սահմանված չափերի մեջ»,- ի պատասխան ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորների, տեղից արձագանքներին բղավեց Սիմոնյանը և հավելեց. «Հանգստացի՛ արա»: Այնուհետև պատգամավորները սկսեցին իրար քաշքշել և Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ անջատել եթերը ու 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

Այսօր բավականին թեժ էր իրավիճակը Երևանի ավագանիում, որտեղ պետք է քննարկվեր ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության առաջարկը, որով առաջարկվում էր կասեցնել տրանսպորտի թանկացման մասին որոշումը մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղևարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղևարձի ինքնարժեքը: Ընդմիջումից հետո իշխանական խմբակցությունների անդամները չներկայացան եւ նիստը ավարտվեց: Իշխանականների պահվածքին անդրադարձավ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ նշելով՝ Երևանը կառավարման ճգնաժամ է ապրում: «Երևանի իշխանությունները անպատասխանատու են, իրենց տեղում չեն, և ավագանու արտահերթ ընտրությունները առավել, քան երբևէ արդիական են»,-ասաց նա:

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Բայց խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկային վերաբերյալ ամենատարբեր հարցերը: Այդտեղ մենք հույս ունենք՝ ընդդիմությունը ևս մեզ հետ կհամագործակցի, որովհետև նաև ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու: Երբ ստեղծվի, արդեն մշտական գործող էթիկայի հանձնաժողով կունենանք»,-ասել է Կոնջորյանը: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին․ նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները և հրաժարվել ներողություն խնդրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված