Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
copy image url

Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով

Ներքին 2 ժամ առաջ - 16:30 22-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թեպետ Երևանում փետրվարի 1-ից սկսած գործում են հանրային տրանսպորտի թանկացված սակագները, այնուամենայնիվ տրանսպորտային կոլապսն առ այսօր չի կարագավորվում՝ շարունակելով անհարմարություն պատճառել երևանցիներին։

Քաղաքացիների մի զգալի մասը դեռևս շարունակում է բոյկոտել ու չվճարել թանկացված ուղեվարձը։ Այս իրողությունը լրջորեն անհանգստացրել է մայրաքաղաքի բնակչության միայն 9%-ի վստահության քվեին արժանացած իշխանություններին՝ դրդելով անհիմն թանկացումը բոյկոտող քաղաքացիներին 15-18 հազար դրամով տուգանելու նախագիծ դնել շրջանառության մեջ։ Առիթներ ունեցել ենք փաստելու, որ եթե բոյկոտող քաղաքացիներն իսկապես սակավաթիվ լինեին, ինչպես իշխանությունն է վստահեցնում, ապա նման կոշտացման կարիք չէր զգացվի։

Բավականին տխուր իրավիճակի ենք բախվում, երբ ուսումնասիրում ենք հանրային տրանսպորտից հավաքված գումամները։ Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ուղեվարձի թանկացումից հետո տոմսային համակարգով գործող տրանսպորտի բոլոր տեսակներից՝ ավտոբուսներից, տրոլեյբուսներից և մետրոյից, օրեկան հավաքագրվում է միջինում 32 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի այս շրջանում 100 դրամ սակագնով միայն ավտոբուսներից ամեն օր միջինում 28 մլն դրամ էր հավաքվում։

Ուշադրության է արժանի նաև այն իրողությունը, որ նախորդ տարի ուղևորափոխադրումների 20 տոկոսն իրականացվում էր մասնավոր ընկերությունների կողմից և նրանց հավաքած գումարները քաղաքային բյուջե չէր մուտքագրվում։ 2025 թվականի հունվարի 1-ից սկսած ուղևորափոխադրումների 100 տոկոսն իրականացնում է Երևան համայնքը, հավաքված ողջ գումարը մուտքագրվում է քաղաքային բյուջե, վարորդները կանխիկ տարբերակով վճարումներ չեն ընդունում, իսկ փետրվարի 1-ից էլ ուժի մեջ մտան թանկացված սակագները։ Սա նշանակում է, որ օրական պետք է հավաքվեր միջինում 45 մլն դրամ, սակայն այժմ հավաքվում է դրա մոտավորապես ⅔-ը՝ 32 մլն դրամ։ Բացի այդ, հիշյալ 32 մլն դրամից մոտ 10 մլն դրամը հավաքվում է մետրոպոլիտենի փոխադրումների արդյունքում, ինչը նշանակում է, որ այժմ ամեն օր ավտոբուսներից և տրոլեյբուսներից հավաքվում է մոտ 22 մլն դրամ։

Այսպիսով՝ նախկինում, երբ գործում էր 100 դրամ ուղեվարձը, քաղաքային իշխանություններն էլ վարորդներին մեղադրում էին գումարներ գրպանելու մեջ, օրական մի քանի մլն դրամ ավելի շատ գումար էր հավաքվում և մուտքագրվում քաղաքային բյուջե, քան այժմ, երբ ուղեվարձն անհիմն թանկացվեց, իսկ իշխանությունը համառորեն հրաժարվում է այն չեղարկել։ Ըստ էության, նման խոշոր մասշտաբների գումարների անհետացումը պայմանավորված է կա՛մ քաղաքային կառավարիչների անգրագիտությամբ, կա՛մ էլ համակարգային կոռուպցիայով, երբ հավաքված գումարները պարզապես յուրացվում են, քանի որ միայն քաղաքացիների բոյկոտի արդյունքում գումարների հավաքման ցուցանիշներն այդքան չէին կարող նվազել։

Կարծում ենք՝ մեր հանրությունն այս հարցի պատասխանը կստանա միայն իշխանափոխությունից հետո, քանի որ գործող իշխանությունը` Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, դժվար թե բավարար հանձնառություն ունենա՝ գումարների խորհրդավոր անհետացումը բացահայտելու համար ․․․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան