Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ժողովրդին հայտնի «Արծվաշենի տաղավար»-ի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արմեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Լուսինե Մ․-ն և 14-ամյա Ռ․ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում