Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի չորրորդ
շրջանի զեկույցի դիտարկմանը մասնակցելու նպատակով 2025 թվականի ապրիլի
30-ից մինչև մայիսի 2-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ ներքոնշյալ անդամների Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Ռոբերտ Աբիսողոմոնյանինը, Կարինե Սուջայանինը և Սոֆյա
Մարգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական
բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը
հատկացված միջոցների հաշվին.
2
2) Տաթևիկ Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Լենա Նանուշյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի
պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Աննա Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Արթուր Մարտիրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
6) Արամ Մեյմարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի
պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
7) Հայկանուշ Չոբանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի
պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝
համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի: