Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան:
«Խոսելու ոչինչ չկա, սա մեր Սահմանադրությունից դուրս է: Սա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը»,- ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ հրադադարից հետո Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել ցանկացած ձևաչափով: