Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ռեպեր Աշոտ Արսենյանը, ով հանրությանն առավել հայտնի է Ֆեկա անունով, իր տիկտոկյան էջում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով, որ թալանել են իր ստուդիան։
Նա նշում է, որ գողացել են ամեն ինչ։ «Հլը նայի, ոնց են սրբել։ Դինամիկներս, միկրոֆոններս։ Ինչ կա եկել, հավաքել տարել են։ Տենց հա՞ փաստորեն։ Գողությու՞ն եք անում ստուդիայիցս։ Ես էլ ասում եմ՝ ինչի ա չաթում, լայվերի ժամանակ, մի որոշ ժամանակ հարցնում են՝ստուդիա չես իջնու՞մ։ Ես էլ ասում եմ՝ էս ինչ տարօրինակ հարցադրում ա։ Ով որ գողացել ա ստուդիայիցս էս ամեն ինչը, Աստված ձեզ դատավոր ա լինելու հաստատ, բայց սա Հայաստանն ա, ժողովու՛րդ։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս, տանո՛ղ, մի ձև կապի դուրս արի, մի տեղ թող ինչը տարել ես, մի ձև ինձ գտի՝ հետ տուր, քանի ես չեմ գտել քեզ»,- ասում է նա։
Oragir.News-ը զրուցեց Ֆեկայի մենեջերի հետ, ով նշեց, որ կխոսեն ավելի ուշ։ «Հիմա այդ հարցերով խառն ենք, զբաղված ենք։ Ավելի ուշ կկապվենք ձեզ հետ ու կպայմանավորվենք»,- ասաց նա։
Մանրամասները՝տեսանյութում։