Sony-ն գնել է ամերիկյան Bungie խաղային ստուդիան
copy image url

Sony-ն գնել է ամերիկյան Bungie խաղային ստուդիան

Արտաքին 3 տարի առաջ - 11:31 01-02-2022

Ճապոնական Sony ընկերությունը ձեռք է բերել ամերիկյան Bungie խաղային ստուդիան, որը հայտնի է Halo և Destiny խաղերի շարքով։ Այս մասին հաղորդվում է կորպորացիայի մամուլի հաղորդագրությունում։

Գործարքի արժեքը կազմել է 3,6 մլրդ դոլար։

Sony-ն հաղորդել է, որ ծրագրավորողներին որոշակի անկախություն կթողնի, ներառյալ ստեղծագործական ազատությունն ու տարբեր հարթակներում հրապարակվելու հնարավորությունը:

Հետաքրքիր է, որ ընկերությունը ստուդիայի գնման մասին հայտարարել է առաջիկայում 68,7 միլիարդ դոլարով Activision Blizzard-ը գնելու վերբերյալ ամերիկյան Microsoft կորպորացիայի հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց:

Ի դեպ, Bungie-ն Microsoft-ի կազմում է եղել յոթ տարի՝ 2000-ից մինչև 2007 թվականը, այնուհետև անկախացել է և համագործակցել Activision Blizzard-ի հետ, որը դադարեցվել է 2019 թվականին։