Ուղիղ եթեր
Ռեժիսորը վաճառել է հատուկ էֆեկտների ստուդիան և դարձել միլիարդատեր
copy image url

Ռեժիսորը վաճառել է հատուկ էֆեկտների ստուդիան և դարձել միլիարդատեր

Արտաքին 3 տարի առաջ - 14:59 13-11-2021

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը վաճառել է հատուկ էֆեկտների Weta Digital ստուդիան և դարձել է միլիարդատեր, գրում է Forbes-ը։

Ստուդիան գնել է տեսախաղերի մշակող Unity Software-ը, գործարքի գումարն է 1,6 միլիարդ դոլար: Ընդ որում, Ջեքսոնը 600 միլիոն դոլարը պետք է ստանա դրամի տեսքով, ևս 375 միլիոն դոլարը՝ Unity Software-ի բաժնետոմսերի տեսքով։

Ջեքսոնին և նրա կնոջը՝ Ֆրեն Ուոլշին, պատկանում էին Weta Digital-ի բաժնետոմսերի 60%-ը:

Weta Digital ստուդիան հիմնադրել է Ջեքսոնը՝ ռեժիսոր Ռիչարդ Թեյլորի և պրոդյուսեր Ջեյմի Սելկիրքի գործընկերությամբ՝ «Երկնային արարածներ» (1993) ֆիլմի վրա աշխատելու համար։ Ընկերությանը համբավ են բերել Թոլքինի գրքերի մոտիվներով նկարահանված ֆիլմերը։ Բացի դրանից, Weta Digital-ը աշխատել է «Ավատարի» (2009) և «Գահերի խաղի» վերջին սեզոնի տեսողական էֆեկտների վրա։

Ամենից շատ դիտված