Փաշինյանը թող սխալ չանի, ներողություն էլ չխնդրի. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 23:00 16-09-2024
Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ներողություն է խնդրել, որ իր իշխանությունը չի լսել ժողովրդի իրական ցանկությունները և մարդկանց ստիպել է փոխել պատմական ցիկլի մեջ։

Փաշինյանի համոզմամբ՝ հենց սրա համար է անհրաժեշտ ներողություն խնդրել ժողովրդից և ինքը խնդրել է իր բաժին ներողությունը։

Oragir.News-ը շրջել է մայրաքղաքաքում, անցորդներին հարց ուղղել՝ իրենց կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներից ներողություն խնդրել։

«Մարդկանց սպասելիքները չի արդարացրել, ներողություն է խնդրում»,- ասաց մի տղամարդ։

Մի երիտասարդ էլ ասաց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կանգնած է նրա կողքին և վստահ է, որ վարչապետը ներողություն է խնդրել նրա համար, որ նախկիններին չի դատել։

Մանրամասները՝ տեսանյութում։