Փաշինյանի համար Հայաստանը թշնամի պետություն է, բայց դա թող ուրիշների վզին չփաթաթի․ հարցում

«Վերջին վեց դարերի ընթացքում հայերի համար հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը: Սովորաբար, պետությունը հայերի համար ատելի էր, իսկ հայրենիքը՝ սիրված ու բազմաչարչար: Հայերն ատում էին պետությունն ու նրա հետ կապված ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ սիրում էին հայրենիքը։ Այսօր` առավել քան երբևէ, հնարավորություն կա կառուցելու անկախ և ինքնիշխան պետություն և չսպասել` մինչև մյուսները որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը Բեռլինի և Սան Ստեֆանոյի կոնֆերանսներում: Պետք է հաղթահարել պետության հանդեպ ռելիկտային ատելությունը»,-այս մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2024թ կատարողականի զեկույցը ներկայացնելիս, ասել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, արդյո՞ք նրանք կիսում են Փաշինյանը կարծիքը և ատում պետությունը, թե՞ ոչ։

«Էլ ի՞նչ սպասես ոչ ադեկվատ մարդուց»,-զարմացավ անցորդներից մեկը։

Հարցվածներից գրեթե ոչ ոք չէր ատում պետությունը։

«Ոչ, չեմ ատում։ Երկրի վարչապետի ինֆորմացիան թշնամի պետություններից է գալիս։ Այո, Հայաստանը իր համար թշնամի պետություն է, բայց դա թող ուրիշների վզին չփաթաթի»,- պատասխանեց նրանցից մեկը։

«Ես ինքս պետությունը չեմ ատում, Փաշինյանն էլ նման բան չի ասի»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։