Սուրճի ընկերության բոլոր մասնաճյուղերը մի քանի օր է փակ են, պատճառը հարկերը չվճարելն է։ Ըստ իրավապահ մարմինների Քոֆի Հաուսը մոտ $1.200.000-ից հարկ չի վճարել, այսինքն` ունեցել է դրա բազմապատիկ ավելի շատ եկամուտը։ Կարծիքներ կան, որ ինչ-որ մեկը ցանկանում է սեփականացնել և շուտով պարզ կդառնա դրա նոր սեփականատիրոջ անունը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Հարկայինը ընկերության սուրճի բոլոր կետերը փակել է։ Ի՞նչ եք կարծում` հարկ չվճարելու, թե խլելու համար»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ խլելու համար։ Եղավ քաղաքացի, ով նշեց, որ խլելու ժամանակներն անցել են։ «Խլելու համար, դե ուրիշ ելք չկա։ Էդ ա իրանց նպատակը, իրանց ուժը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե հարկերը չվճարելու համար։ «Երևի հարկերը չվճարելու համար, բայց դե հարկերը մեծ թիվ ա, դրա համար եմ ասում սխալ են անում»,- նշեց նա։
«Խլելու համար»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` ինչ-որ մեկը ցանկացել է բաժին ունենալ, չեն համաձայնվել։ «Սովորական «ռազբորկա է»։ Ինչ-որ մեկն ասել է` կիսվեք, չեն կիսվել»,- պատասխանեց նա։
Մանրամասները` տեսանյութում։