Չի լինելու այնպես, որ ոչ ոք ոչ մի բան չանի, մենք անենք. քաղաքապետ
copy image url

Չի լինելու այնպես, որ ոչ ոք ոչ մի բան չանի, մենք անենք. քաղաքապետ

Ներքին 2 տարի առաջ - 13:14 23-05-2022
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գերատեսչություններին տալիս է հանձնարարականներ։

Մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի քարե շինության աշխատանքներին անդրադառնալով՝ քաղաքապետին զեկուցեցին, որ քայքայված քարե աստիճանները կհանվեն, իսկ կանաչապատման ու հողային աշխատանանքներ արդեն իսկ իրականացվում են։ Քաղաքապետն ասաց, որ այդ հարակից տարածքը ցանցով փակված է, բայց պետք է մաքրությունը պահպանել։

Կոմունալ տնտեսության վարչության պետը քաղաքապետին ներկայացրեց բազմաբնակարան շենքերի մուտքերում փականներ տեղադրելու զեկույցը։ Ըստ այդմ՝ դրանց քանակը 61 է, իսկ տեղադրված դռների քանակը՝ 3։ Աջափնյակում 9, Ավանում՝ 1, Էրեբունի վարչական շրջանում՝ 12։

«Ինձ մոտ տպավորություն է, որ ինքնահոսի թողած վիճակ է։ Չի լինելու այնպես, որ ոչ ոք ոչ մի բան չանի, մենք անենք»։