ԱՄՆ-ն ինքն է պատժելու Ռուսաստանում հաքերներին, եթե Մոսկվան չանի դա. Բլինկեն
copy image url

ԱՄՆ-ն ինքն է պատժելու Ռուսաստանում հաքերներին, եթե Մոսկվան չանի դա. Բլինկեն

Արտաքին 3 տարի առաջ - 09:24 14-07-2021

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում կայացած նոր տեխնոլոգիաների և անվտանգության հարցերով համաժողովում ասել է, որ ԱՄՆ-ն կարող է ինքնուրույն պատասխանատվության ենթարկել Ռուսաստանում տեղակայված հաքերներին, եթե Ռուսաստանի կառավարությունը չզբաղվի դրանով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի հետ փոխհամագործակցության մեջ մեր ուղերձը պարզ է. կիբերհանցագործներին պատսպարող երկրները պատասխանատու են գործողությունների ձեռնարկման համար: Եթե ​​նրանք չանեն, մենք դա կանենք»,- ասել է Բլինկենը: