«Գիշերը՝ 23:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձիք կրակել են Նոր Նորքի թաղապետարանի շենքի ուղղությամբ, 2-րդ հարկի պատուհաններից մեկն է վնասվել»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Հարցին՝ արդյո՞ք որևէ կասկած ունի, թե ով կարող էր կրակոցներ արձակել շենքի ուղղությամբ, թաղապետն ասաց․
«Կասկածներ չունեմ, չգիտեմ, թե ով կարող էր նման բան անել»։


Հիշեցնենք՝ shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել։