Մահացել է բրազիլիական սերիալների հայազգի աստղ Արասի Բալաբանյանը
copy image url

Մահացել է բրազիլիական սերիալների հայազգի աստղ Արասի Բալաբանյանը

Ավելին 1 տարի առաջ - 23:45 07-08-2023
Այսօր երկուշաբթի առավոտյան 83 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Արասի Բալաբանյանը։ Երկար տարիներ նա տառապում էր թոքերի քաղցկեղից։

Արասի Բալաբանյանը ծնվել է 1940 թվականին Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդի քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915 թվականի ցեղասպանությունից։

Արասի Բալաբանյանին Հայաստանում մեծ ճանաչում բերեց «Նոր զոհը» սերիալը, որը ցուցադրվեց 1996 թվականին։