Սերիալների տղամարդ հերոսները հիմնականում «գողական» ենթամշակույթի կրողներ են․ ՀՌԱՀ անդամի թեկնածու
copy image url

Սերիալների տղամարդ հերոսները հիմնականում «գողական» ենթամշակույթի կրողներ են․ ՀՌԱՀ անդամի թեկնածու

Ներքին 1 տարի առաջ - 19:30 05-12-2023
ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում քննարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է Նունե Հախվերդյանի թեկնածությունը։

Վերջինիս թեկնածությունը ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Հախվերդյանն աշխատել է տարբեր կայքերում և ամսագրերում որպես լրագրող, ինչպես նաև մեդիա վերլուծաբան։ 1990-ից 1997 թթ աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերությունում։ Հախվերդյանը մի շարք տեղական և միջազգային ֆեդերացիաների, ասոցիացիաների, փառատոների և հիմնադրամների անդամ և աշխատակից է։ Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

ԱԺ ամբիոնին մոտենալով՝ Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց իշխող խմբակցությանը, ՀՌԱՀ-ում իր թեկնածությունն առաջադրելու համար։

«Շնորհակալ եմ ինձ հնարավորություն «ընձեռնելու» այս պատասխանատու ամբիոնից հանրային մտածողության վրա մեծ ազդեցություն ունեցող խոսքի, հեռուստատեսության ու ռադիոյի մասին իմ տեսլականը ներկայացնելու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում ռադիոյի և հեռուստատեսության ոլորտը դեռ շարունակում է պահպանել իր գերակա դիրքը։

Հակոբյանը նշեց, որ կրթությունըմ վերլուծականությունն ու հանդուրժողականությունը այն ուղենիշներն են, որոնք կցանկանա տեսնել ցանկացած հաղորդման ժամանակ։

«Սերիալները հանրության հետ երկխոսելու լավագույն միջոցներից են և աներկբա է նրանց կրթադաստիարաչական նշանակությունը, ինչպես նաև խտրականության ոլորտում հանդուրժողականության ձևավորման առաքելությունը։ Ցավով պետք է նշեմ, որ հանրության հետ երկխոսելու այս ակտիվ դաշտը մեռ հեռուստաընկերությունները ոչ միշտ են ճիշտ օգտագործում։ Սերիալների մեր տղամարդ հերոսները հիմնականում «գողական» ենթամշակույթի կրողներ են կամ անհասկանալի պայմաններում հարստացած գործարարներ, իսկ կին հերոսները մեծամասամբ ներկայանում են անկամք, խեղճ ու կրակ, ամուսիններին ենթականեր կամ անհասկանալի կյանքով ապրող էակներ»,- իր ելույթում ասաց Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հեռուստատեսության ու ռադիոյի դոմինանտ հերոս կդառնա կարդացած, իր կրթությամբ, խելքով ու սեփական ուժերով կայացած անհատը։