Հրապարակվել է 2021 թվականի լավագույն սերիալների ցուցակը
copy image url

Հրապարակվել է 2021 թվականի լավագույն սերիալների ցուցակը

Ավելին 3 տարի առաջ - 23:26 08-12-2021

Հայտնի են People's Choice Awards-ի վարկածով ընթացիկ տարվա լավագույն հեռուստասերիալները։ Մրցանակաբաշխության կայքում հայտնվել է հաղթողների ցուցակը։

2021 թվականի գլխավոր սերիալն է դարձել «Լոկին»։ Դրամատիկ սերիալներ անվանակարգում նշել են «Կրքի անատոմիան», իսկ կատակերգություններից՝ «Ես երբեք չեմ․․․»-ը։

Բացի այդ, «Լոկի» ֆիլմի գլխավոր դերակատար Թոմ Հիդլսթոնն արժանացել է Հեռուստատեսային լավագույն դերասանի կոչմանը։ Էլեն Պոմպեոն նույնպես արժանացել է այս մրցանակին։ Լավագույն կինոդերասան է ճանաչվել Դուեյն Ջոնսոնը, իսկ լավագույն կինոդերասանուհի՝ Սքարլեթ Յոհանսոնը։

Տարվա ֆիլմ է դարձել «Սև այրին»։ Դրամա անվանակարգում հաղթել է "Կրուելլան", իսկ կատակերգություններում՝ «Գլխավոր հերոսը»։

Լավագույն ընտանեկան ֆիլմ է ճանաչվել «Լուկան», իսկ «Շան-Չին և տասը օղակների լեգենդը»՝ լավագույն մարտաֆիլմ: