«Մենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ 7 կետից բաղկացած հայտարարության տեքստ էինք պատրաստել, որոնք բխում էին մեր Սահմանդրությունից, մեր Անկախության հռչակագրից, մեր պատվից ու թասիբից, հայ մարդու, Հայաստանի քաղաքացու պատկերացումից, և մենք դա տարել էինք Հայաստանի Ազգային ժողով։ Բայց պատկերացրեք՝ Հայաստանի ԱԺ-ում ներկա էին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, և վերջ»։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Սա մեր պատիվն է, մեր թասիբն է, մեր պետականության հիմքն է, իսկ էս մարդիկ չեն գալիս, որովհետև վախենում են։ Լուծումը, որ Հայաստանի Աժ-ում երբեք նման պատկեր չտեսնենք, մեկն է՝ «առանց Նիկոլ Հայաստանն է»։
Եթե ուրիշ ինչ-որ նախագծի վերաբերյալ քվորում չլինի, դա նորմալ է, բայց որ էսպիսի հարցի վերաբերյալ քվորում չի լինում, սա չգիտեմ ինչ է, սա Հայաստանի շահ պահելը չի։ Ժողովո՛ւրդ ջան, դեռ 4 ժամ կա, որ այդ քվորումը լինի, որ Հաաստանի ԱԺ-ն լինի Հայաստանի ԱԺ, ոչ թե չգիտեմ ինչ։ Մենք պայմանավորվել ենք, մենք հոգնել չունենք, նահանջել չունենք, ու սա պայքար է»։
Մանրամասները՝ տեսանյութում․