People պարբերականը ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակել է նրա «ամենասեքսուալ» լուսանկարների ընտրանին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մայիսի 2-ին դարձավ 47 տարեկան։
Ֆոտոշարքում ներառված է 17 նկար, որոնցից շատերում մարզիկը առանց շապիկի է։ Մի քանի լուսանկարներ վերցվել են Դեյվիդ Բեքհեմի սոցիալական ցանցերից։ Ընտրանիում տեղ են գտել նաև կադրեր Armani և H&M ընկերությունների ներքնազգեստի գովազդային արշավներից և մեկ դիմանկար՝ արված լուսանկարիչ Փիթեր Լինդբերգի կողմից:
Դեյվիդ Բեքհեմը արժանացել էր People-ի ամենասեքսուալ տղամարդ տիտղոսին 2015 թվականին։
Ինքը՝ ֆուտբոլիստը, ծննդյան օրն անցկացնում է Բահամյան կղզիներում։ Նրա կինը՝ Վիկտորյա Բեքհեմը սոցցանցերում լուսանկար է հրապարակել լողափից՝ շնորհավորելով ամուսնուն ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Daily Mail-ը։
«Դու աշխարհի ամենաանհավանական ամուսինն ես, ում մասին կերազեր ցանկացած կին, և ես զգում եմ, թե որքան հաջողակ եմ: Դու ինձ համար ամեն ինչ ես»,- գրել է Վիկտորիա Բեքհեմը։
Դեյվիդ Բեքհեմն արդեն նշել է իր ծննդյան տարեդարձը լոնդոնյան ռեստորանում։ Շաբաթ օրը՝ ապրիլի 30-ին, նա հանդիպել է իր ծնողների հետ ռեժիսոր Գայ Ռիչիին պատկանող Lore of the Land ռեստորանում: