Բրիտանացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի և սիրված դիզայներ Վիկտորիա Բեքհեմի որդին՝ Ռոմեոն, մասնակցել է Yves Saint Laurent-ի նոր գովազդային արշավի նկարահանումներին: Աստղային մայրը Instagram- ում կիսվել է իր 18-ամյա որդու համապատասխան լուսանկարով: Ռոմեոն ներկայացրել է ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուն։ Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Դևիդ Սիմսն է։
Նշենք, որ Ռոմեոյի մոդելային կարիերան վերելքի փուլում է: Ավելի վաղ նա նկարահանվել էր Burberry ապրանքանիշի համար: Իսկ 2010 թ.-ին GQ ամսագիրը նրան ընդգրկեց Մեծ Բրիտանիայի ամենաոճային տղաների ցուցակում: