People-ը պատմել է Բոլդուինի վիճակի մասին՝ նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո
copy image url

People-ը պատմել է Բոլդուինի վիճակի մասին՝ նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո

Արտաքին 3 տարի առաջ - 12:53 27-10-2021

Դերասան Ալեք Բոլդուինը դեռ շոկի մեջ է «Ռասթ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, նրան այժմ աջակցում է ընտանիքը։ Այս մասին գրել է People ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։

«Սա այնքան անհեթեթ ողբերգություն է, վիշտն ու տրավման նրա համար անտանելի են։ Ալեքը դեռ շոկի մեջ է, և նրա սիրտը կոտրված է: Նա ամեն կերպ փորձում է հաղթահարել, ապավինում է կնոջ՝ Հիլարիայի և երեխաների աջակցությանը»,- ասել է աղբյուրը։

Հոկտեմբերի 21-ին, Նյու Մեքսիկոյում, վեսթերնի նկարահանումների ժամանակ Ալեք Բոլդուինը կրակել է նկարահանող խմբի ուղղությամբ։ Ինչպես պարզվել է, զենքը լիցքավորված է եղել մարտական ​​փամփուշտներով։ Վիրավորվել են կին օպերատոր Գալինա Հաթչինսը, որն ավելի ուշ մահացել է, և ռեժիսոր Ջոել Սոուզան։