Դիետաները կարող են դառնալ որովայնի ճարպակալման պատճառ. Yahoo News Japan
copy image url

Դիետաները կարող են դառնալ որովայնի ճարպակալման պատճառ. Yahoo News Japan

Արտաքին 3 տարի առաջ - 17:57 25-10-2021

Դիետիկ սնունդը կարող է դառնալ որովայնի ճարպակալման պատճառ, Yahoo News Japan-ին ասել է դիետոլոգ Միվակո Կոձիման: Մասնագետը վստահեցնում է, որ որովայնի վրա ծալքերն առաջանում են ոչ թե շատ ուտելուց, այլ մկանների կորստից, որը ոչ ճիշտ սնվելու հետևանք է։ Նա նշել է, որ երիտասարդության տարիներին մարդն ունի մկաններ, որոնք կատարում են սեղմիրանի դեր։ Բայց 30 տարեկանից հետո դրանք թուլանում են, ինչի պատճառով որովայնը սկսում է դուրս ցցվել։

«Դա սկսում է ձեզ անհանգստացնել, և դուք սահմանափակում եք ձեր սննդակարգը, բայց արդյունքում դուք նույնիսկ ավելի շատ մկան եք կորցնում, ինչը այրում է ճարպը, իսկ ձեր նյութափոխանակությունը դանդաղում է»,- ասում է Կոձիման: Արդյունքում առաջանում է մի փակ շրջան, որից շատերը չեն հասկանում՝ ինչպես կարելի է դուրս գալ։

Կոձիման նշել է, որ դիետայի նպատակը ոչ թե չուտելն է, այլ ճիշտ ուտելը: Ուստի դիետան պետք է այնպիսին լինի, որ արագացնի նյութափոխանակության գործընթացները։

Մարդիկ, ոորոնց որովայնն է առաջին հերթին աճում, ունեն մի քանի ընդհանուր հատկանիշներ. մշտապես սառը ձեռքեր ու ոտքեր, մարմնի ցածր ջերմաստիճան, քաշի ավելացում՝ չնայած սննդի անփոփոխությանը:

Նյութափոխանակության արագացման էությունը ջերմաստիճանի բարձրացումն է։ Ուստի նախաճաշին սառը սմուզիները միայն վնաս կարող են պատճառել: Չի կարելի միայն բանջարեղեն ուտել, պետք է նաև սպիտակուցի աղբյուրներ օգտագործել՝ միս և ձուկ: Այսպես կոչված, կալորիականությունից զերծ մթերքները նույնպես նվազեցնում են նյութափոխանակությունը, ուստի դրանք վնասակար են։