Անլար ականջակալները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ. Al Arabiya
copy image url

Անլար ականջակալները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ. Al Arabiya

Արտաքին 3 տարի առաջ - 11:50 05-11-2021

Անլար ականջակալները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, հաղորդում է Al Arabiya-ն։ Պարբերականը հղում է անում հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ AirPods-ը և մյուս Bluetooth-ականջակալները վտանգավոր ազդեցություն են թողնում գլխուղեղի վրա։ Դա պայմանավորված է սարքի էլեկտրամագնիսական ազդեցությամբ, որն ազդում է ուղեղի վրա և հանգեցնում վտանգավոր հիվանդությունների առաջացման:

Նշվում է նաև, որ անլար ականջակալների օգտագործումը վտանգավոր է հղի կանանց համար՝ դա հանգեցնում է վիժումների և ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշով երեխա ունենալու վտանգի։

2015թ.-ին մի քանի գիտնականներ դիմել են ՄԱԿ-ին և ԱՀԿ-ին՝ էլեկտրամագնիսական ճառագայթումից պաշտպանության նորմատիվներ ընդունելու խնդրանքով։ «Մի քանի ուսումնասիրություններ հաստատել են, որ Bluetooth-սարքերը ավելի քիչ ճառագայթներ են արձակում, քան մյուսները, սակայն դրանք ամեն դեպքում մեծացնում են ուռուցքային հիվանդությունների և առողջական այլ խնդիրների առաջացման վտանգը»,- ասվում է հրապարակման մեջ։

Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը պնդում է, որ բջջային հեռախոսների և Bluetooth-սարքերի ճառագայթումը հավասարազոր է քաղցկեղահարույցներին: Ուստի խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել ամբողջ օրը և առանց ականջներից հանելու քնել։ Խոսքը ոչ թե դրանցից իսպառ հրաժարվելու, այլ չչարաշահելու մասին է։