Samsung Galaxy Buds Pro անլար ականջակալների օգտատերերը գանգատվել են ականջներում գրգռումից՝ սարքի երկարատև օգտագործումից հետո, հայտնում է Sammobile պորտալը։
Ընդ որում, որոշ մարդկանց դեպքում ալերգիաներն ուղեկցվել են բարձր ջերմությամբ, իսկ ոմանք նույնիսկ հայտնվել են հիվանդանոցում՝ մաշկային վարակի պատճառով։
Օգտատերերի ենթադրությունների համաձայն՝ նման ռեակցիա կարող է առաջանալ այնպիսի նյութերից, ինչպիսիք են ակրիլատը, որից պատրաստված է ականջակալի պատյանը, և նիկելը, որն օգտագործվում է կոնտակտային բարձիկներում՝ աքսեսուարը լիցքավորելու համար:
Բացի դրանից, ոմանք կարծում են, որ գրգռմանը նպաստում է Galaxy Buds Pro-ի հարմար տեղավորումը՝ զուգորդված քրտինքի և խոնավության հետ:
Ընկերության պաշտոնական կայքում չի նշվում տեղեկատվություն անլար ականջակալներ օգտագործելիս հնարավոր ալերգիկ ռեակցիաների մասին:
Samsung-ը տուժած օգտատերերին արդեն առաջարկել է ամբողջությամբ վերադարձնել իրենց Galaxy Buds Pro-ի համար միջոցները և փոխհատուցել բժշկական ծախսերը: Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր արդեն դատի են տվել Samsung-ին։