Ահաբեկչական սպառնալիքները տարածվել են Աֆղանստանի սահմաններից դուրս, և ԱՄՆ-ն դրանց հակազդելու է: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է արձագանքենք ներկայիս սպառնալիքներին: Այսօր մենք տեսնում ենք ահաբեկչական սպառնալիքների ճյուղավորումներն Աֆղանստանից դուրս: Մենք վերախմբավորում ենք մեր ռեսուրսները, հարմարեցնում ենք մեր հակաահաբեկչական ներուժը՝ հակազդելու սպառնալիքներին այնտեղ, որտեղ դրանք ծագում են, հատկապես Հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «պահպանելու է զգոնությունը ցանկացած հնարավոր ուղղակի սպառնալիքի նկատմամբ», որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում, և «անհրաժեշտության դեպքում գործելու է արագ ու վճռական»: