Հասարակական գործիչ, հրապարակախոս, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը
Արամ Սարգսյանը երեկ միացավ Արցախը հանձնած ՔՊ-ի ցեղասպանության աջակցության քարոզչության է՝ դատապարտելով իմ պապերին սպանողների խորհրդանիշն արելու գործողությունը։
Արամ Սարգսյանի փոքր եղբայրը Արմեն Սարգսյանը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2003թ Հանրային հեռուսատեստության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար։
2008թ․, երբ փոխվեց իշխանությունը, նրան վաղաժամ բաց թողեցին։
Հետաքրքիր զուգադիպությամբ ընտանիքի մի եղբայրը դատապարտում է ֆաշիզմի, եղեռնագործի, տեռորիստի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը։
Բայց այդուհանդերձ Արամ Սարգսյանն է Հայաստանին Եվրոպա ներմուծելու առաջամարտիկը։ Մի տարածք, որտեղ ֆաշիստական, ցեղասպանների սիմվոլները այրված են, ջնջված ու արգելված, իսկ լրագրողի սպանությունները խստորեն դատապարտված։
Հունիսին Տիգրան Նաղդալյանի 59-ամյակն է լինելու։ Հայաստանի պատմության լրագրողի սպանության միակ դեպքն է սա։
Հաջորդիվ՝ Կոնջորյանն ու Նաղդալյանը»։