Ջասթին Բիբերը Instagram-ում տարածել էր տեսանյութ որտեղ տեսախցիկը ուղղել էր իրեն հետևող բազմաթիվ լուսանկարիչների կողմը՝ փորձելով ցույց տալ իր հետևորդներին, թե իրականում որքան դժվար է իր առօրյան։ Այս մասին գրում է People-ը։
Երգիչը պատմել է, որ պապարացիների հետապնդումները փչացնում են իր հանգիստ կյանքը՝ ստիպելով ապրել մշտական լարվածության մեջ։
«Ես չեմ կարողանում նույնիսկ հանգիստ սուրճ գնել առանց պապարացիների տեսախցիկների»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում համացանցում տարածվել էին տեսագրություններ, որտեղ Բիբերը կոնֆլիկտի մեջ է մտնում լուսանկարիչների հետ։