«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է՝ հասնելով 13.9%-ի։ Սա պայմանավորված է քաղաքային և գյուղական վայրերում գործազրկության աճով՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։
Իշխանությունները, կարծես՝ թե մտահոգված են Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի տների ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական սյունեցի պատգամավորներին հանձնարարել է գնալ մարզ, շրջել տարբեր համայնքներում, լինել Խոզնավարում ու Խծաբերդում, զրուցել բնակիչներ հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած նրան, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ուզում է ցույց տալ, թե շատ հանգիստ է վերաբերվում իր վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին, բայց նա իրականում շատ վախվորած և անհանգստացած է: Քոչարյանը տևական ժամանակ է համախոհներ է փնտրում, որպեսզի պաշտպանեն իրեն իր պահվածքի հետ կապված, բայց արի ու տես, որ միակ «պաշտպանը» ՔՊ խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանն է։
Օրաթերթը նաև գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի որոշումները ՍԴ-ն մեկը մյուսի հեւտեւից հակասահմանադրական է ճանաչում, սակայն SMS-ի արդյունքում ազատված Անդրեասյանը չկա: Կանխատեսելի է, որ ՄԻԵԴ-ից առաջիկայում լավ լուր չի գալու դատավորների դիմումների մասով։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը երեկ այցելեց Ազատության հրապարակ՝ վրանում ակցիա անողներին, եւ փակ քննարկումից հետո ասաց, որ առաջարկել է․ եթե որոշեն պայքարի ֆորմատը փոխել, տեղ ունեն Արցախի ներկայացուցչության շենքում։ Շահրամանյանն ասել է, որ վերջին խոսքը Խորհրդինն է լինելու, ինչ որոշում էլ կայացնեն, ինքը նրանց կողքին է։
Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս։ Գյուղի բնակիչը օրաթերթին պատմել է, որ համայնքապետն իրենց զգուշացրել է՝ աղմուկ չբարձրացնել, տեսանյութեր չանել, մամուլի բերանը չգցել․ գրում է Հրապարակ օրաթերթը։
Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմել: Նա երբեմն կիսվում է ամենամտերիմների հետ, թե ովքեր տեղ կգտնեն ցուցակում, ովքեր` դուրս կմնան:
Փաստ օրաթերթը գրում է․ ՌԴ մայրաքաղաքում անցկացվել է բավական ներկայացուցչական համաժողով «Ցեղասպանություն. հիշողություն և նախազգուշացում. Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով: Համաժողովի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բավական կոշտ ելույթ է ունեցել՝ մասնավորաբար նշելով, թե «Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը կամ առաջարկելով հաշվել այդ տարիներին սպանված հայրենակիցներին, այս հար ցում նրանք Թուրքիայից էլ առաջ են անցել»։ Համաժողովին հրավիրված է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, սակայն նա հրաժարվել է մասնակցել։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։