Ուղիղ եթեր
Քանյե Ուեսթի Twitch-յան դեբյուտը տևել է ընդամենը 7 րոպե․ The Independent 
copy image url

Քանյե Ուեսթի Twitch-յան դեբյուտը տևել է ընդամենը 7 րոպե․ The Independent 

Մամուլ Արտաքին 5 ժամ առաջ - 09:53 26-04-2025
Ռեփեր Քանյե Ուեսթը սկսել է իր առաջին ուղիղ եթերը Twitch հարթակում, սակայն այն ընդհատվել է մոտ 7 րոպե անց։ Այս մասին գրում է The Independent-ը։

Եթերի ընթացքում Ուեսթը հանդես է եկել մի շարք սկանդալային հայտարարություններով, որոնց թվում՝ հակասեմական, հոմոֆոբ վիրավորանքներ են եղել։

Բացի դա նա նաև կատարել է նացիստական ողջույն հիշեցնող մի քանի ժեստեր, ինչը առաջացրել է բուռն արձագանք։

Twitch-ը շտապ արգելափակել է ռեփերի մուտքը հարթակ՝ մի շարք խախտումների հիմքով։