ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի գլխավոր ահաբեկչական սպառնալիք է անվանել սպիտակ ռասիստներին: Այս մասին նա հայատարարել է Թալսայում ռասայական անկարգությունների 100-ամյակին նվիրված ելույթի ժամանակ:
«Հետախուզական համայնքի տվյալներով, սպիտակ ռասայի գերակայության շարժման գործունեությունն այսօր երկրի համար ամենամահացու վտանգն է: Ո՛չ Իսլամական պետությունը, ո՛չ էլ Ալ-Քաիդան, այլ սպիտակ ռասայի գերակայության շարժումը»,- ասել է պետության ղեկավարը:
Թալսա քաղաքում (Օկլահոմայի նահանգ) ռասայական անկարգությունները տեղի են ունեցել 1921 թ. մայիսի 30-ից հունիսի 1-ը: Այդ ժամանակ սպիտակ բնակիչները հարձակվել են աֆրոամերիկացիների տարածքների վրա, ավերվել է 35 թաղամաս, զոհվել 36 մարդ, հոսպիտալացվել ևս 600-ը:
ԱՄՆ-ում ռասիզմի դեմ զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2020 թ. մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության ժամանակ նրա մահվանից հետո: