Oragir.News-ի տեղեկություններով` երեկ Գյումրիում վրաերթ է եղել Արթուր Ալեքսանյանի եղբոր` Ռաֆայել Ալեքսանյանի մասնակցությամբ, կան տուժածներ։ Մեր տեղեկություններով` տուժածները մանկահասակ երեխաներ են։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատել է վրաերթի վերաբերյալ տեղեկությունը։
Oragir.News-ը Գյումրիի բժշկական կենտրոնից ևս ստացել է պարզաբանում։
«24.04.2025-ին ժամը 16։40-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնի Ավստրիական մանկական բաժանմունք են տեղափոխվել ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ ստացած երկու քաղաքացի։ Տուժածներն են` 2020 թվականին ծնված Գ. Խ.-ն, որի մոտ ախտորոշվել է ձախ անրակոսկրի փակ կոտրված, իսկ 2007-ին ծնված Ն.Խ.-ի մոտ` ձախ ծնկահոդի քերծվածքներ։ Տուժածները ստացել են ամբուլատոր բուժօգնություն, դուրս են գրվել, հետո թե իրենք ինչ են արել, մենք դա արդեն չգիտենք»,- հայտնեցին Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
Փորձեցինք նաև Արթուր Ալեքսանյանի ու նրա հոր` Գևորգ Ալեքսանյանի հետ կապ հաստատել, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։