Թրամփը 500 վենեսուելացու կուղարկի Սալվադոր՝ բանտարկվելու. CNN
copy image url

Թրամփը 500 վենեսուելացու կուղարկի Սալվադոր՝ բանտարկվելու. CNN

Մամուլ Արտաքին 3 ժամ առաջ - 10:17 29-04-2025
ԱՄՆ-ն առաջարկել է մինչև 500 վենեսուելացի միգրանտների ուղարկել Սալվադոր, որոնք կապ ունեն «Տրեն դե Արագուա» հանցավոր խմբավորման հետ։ Այս քայլի նպատակը համաձայնության հասնելն է Սալվադորի հետ, որպեսզի օգտագործվի Սալվադորի խիստ ռեժիմով բանտը (CECOT-ը, պաշտոնապես՝ Ահաբեկչության մեկուսացման կենտրոն)։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Այս համաձայնության մանրամասները հայտնի չեն, բայց բացահայտում են Թրամփի վարչակազմի՝ Սալվադորի հետ ձեռք բերած գործարքը, որի միջոցով միգրանտներին պետք է ուղարկեին այդ երկիր՝ այնտեղ բանտարկելու նպատակով։

Ներքին փաստաթղթերի համաձայն՝ Սալվադորը համաձայնել է մարտի կեսերին ընդունել մինչև 300 մարդու։

Միացյալ Նահանգների մի պաշտոնյա նշել է, որ 500 թիվը «պայմանական» է, և համաձայնությունը «բարեկամական ու ոչ պարտադիր» բնույթ ունի, սակայն արդեն ուժի մեջ է։

Նախագահ Դոնալդ Թրամփը նաև գովեստի խոսքեր է շռայլել Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեին, որը համարվում է Թրամփի համակիրներից։

Այս ամսվա սկզբին նա լրագրողներին ասել է. «Նա հիանալի աշխատանք է կատարում»։ «Նա ուղղակի զարմանալի է», — ավելացրել է Թրամփը։

Նախագահը նաև նշել է, որ «այն բանտում շատ վատ մարդիկ են պահվում»՝ անդրադառնալով CECOT բանտին։

Ամենից շատ դիտված