Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում հայտնել է, որ մարտի 4-ին պատրաստվում է կարևոր հայտարարությամբ հանդես գալ։
«Վաղվա երեկոն կլինի մեծ իրադարձություն։ Ես կպատմեմ ամեն ինչ, ինչպես կա»,- գրել է նա։
Այս մասին գրում է CNN-ը։
Թրամփը նաև նշել է, որ հենց իր նախագահության տարիներին Ուկրաինան Ռուսաստանից տարածքային կորուստներ չի ունեցել։
Նա նաև քննադատել է դեմոկրատներին՝ անվանելով նրանց թույլ և անարդյունավետ, իսկ մեդիային մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ։