Մի աղջիկ տեսանյութ է նկարահանել, թե ինչպես են Բարսելոնայում բնակիչները արձագանքել գրեթե 10 ժամ տևած էլեկտրաէներգիայի անջատումից հետո լույսերի վերականգնմանը։ Այս մասին գրում է The Guardian-ը։
«Կարծես Բարսան հաղթած լիներ», – գրել է նա՝ տեսանյութին կից։
Կատալոնիայում էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգը աստիճանաբար վերականգնվում է, շատ տներ և թաղամասեր արդեն ստացել են հոսանք։