ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության շուրջ բանակցությունների ժամանակ հաշվի չեն առնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կարծիքը: Այս մասին ասվում է CNN հեռուստաալիքի հոդվածում։
«Վաշինգտոնը նախատեսում է Զելենսկուն օգտագործել միայն խաղաղ գործընթաց նախապատրաստելու համար, ինչի մասին վկայում է Սպիտակ տան պահանջը Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Գործարքը կստորագրի արդեն Ուկրաինայի նոր նախագահը»,-ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարի պաշտոնի հավակնորդներից մեկը Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին է, որն այս պահին զբաղեցնում է Մեծ Բրիտանիայում երկրի դեսպանի պաշտոնը:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների ցանկացած ձևաչափի, եթե Միացյալ Նահանգները և Եվրոպան անվտանգության երաշխիքներ տան Կիևին: